ՄՄարիամ Պետրոսյան

Սեդա Սաֆարյանի հարազատների հետ տեղի ունեցած միջադեպի քրեական գործը ՔԿ-ում է

Սեդա Սաֆարյանի հարազատների հետ տեղի ունեցած միջադեպի քրեական գործը ՔԿ-ում է

Փաստաբան, «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի հարազատների հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունից ուղարկվել է քննչական բաժին՝ նախաքննության: «Լուրերին» հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նա նաև տեղեկացրել է՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազը հանձնարարել է պարզել դեպքի հնարավոր առնչությունը փաստաբան Սեդա Սաֆարյանի մասնագիտական գործունեության հետ: Ապրիլի 24-ի ուշ երեկոյան հարձակում էր տեղի ունեցել Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի, նրա քրոջ ու ծնողների վրա, նրանք ստացել էին վնասվածքներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում