ՄՄարիամ Պետրոսյան

Գյումրի-Թալին հատվածում երեք բեռնատար վագոն դուրս է եկել գծերից

Գյումրի-Թալին հատվածում երեք բեռնատար վագոն դուրս է եկել  գծերից

Ապրիլի 27-ին «ՀԿԵ» կողմից օգտագործվող Գյումրի-Թալին հատվածում տեղի է ունեցել երեք բեռնատար վագոնի գծանկում:

Ընկերության մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանը հայտնում է, որ մի քանի ժամ անց միջադեպի հետևանքները վերացվել են, վագոնները տեղափոխվել են ըստ նշանակության: Տեխնիկան կամ մարդիկ չեն տուժել:

«Այդ գիծը օգտագործվում է հազվադեպ՝ ամիսը մեկ անգամ, այն ակտիվ շահագործման գիծ չէ: Գծանկման պատճառները արդեն հայտնի են, մասնագետները կատարում են դեպքի վերլուծություն՝ ապագայում նման միջադեպերը բացառելու նպատակով:

Հայտնեմ, որ ընկերության 2020 թվականի ենթակառուցվածքի ներդրումային հաստատված պլանի համաձայն՝ կապիտալ վերանորոգվելու է 8 կիլոմետր գիծ, տեղադրվելու է 17 հազար երկաթբետոնե կոճղ, փոխվելու է ավելի քան 13 հազար տոննա խճաքար, կատարվելու է 7 կիլոմետր հպակային ցանցի նորոգում և Հրազդան-Սևան ուղեմասի էլեկտրական կենտրոնացման կայանի արդիականացում»,- նշել է Գրձելյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում