ՄՄարիամ Պետրոսյան

Արցախում կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել է

Արցախում կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս գրվել է բուժհաստատությունից:

Խոսքը ապրիլի 7-ին Արցախի Հանրապետություն մուտք գործած ՀՀ այն քաղաքացու մասին է, ում մոտ ապրիլի 8-ին հաստատվել էր կորոնավիրուսային վարակ:

Հետագա բուժման նպատակով նրան տեղափոխել էին ՀՀ:

Տեղեկացնենք, որ առայսօր Արցախում գրանցել է նոր կորոնավիրուսով մարդկանց վարակման 8 դեպք, որոնցից հինգն արդեն ապաքինվել են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում