ՌՌոզա Խաչատրյան

50 սմարթֆոն՝ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներին

50 սմարթֆոն՝ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարզի հանրակրթական դպրոցների աշակերտներին աջակցություն է տրամադրել։ 

«Այս անգամ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտներին աջակցություն տրամադրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին փոխանցվեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած 50 սմարթֆոնները, որոնք նվիրաբերել էր Վիվա-ՄՏՍ-ը:

Սմարթֆոնները կտրամադրվեն հեռավար ուսուցման հնարավորություն չունեցող միայնակ ծնողների, սոցիալապես անապահով, 3 և ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող 50 ընտանիքի։


Մոտ 170 ընտանիքի էլ Beeline-ի կողմից կտրվեն շարժական և ֆիքսված ինտերնետի մատչելի սակագնային փաթեթի վկայականներ: Բոլոր ջանքերն ուղղված են հեռահար կրթությունը յուրաքանչյուրի համար անխտիր հասանելի դարձնելուն»,- ասված է մարզպետի գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում