ՌՌոզա Խաչատրյան

100 խոշոր հարկատուները նախորդ տարվա համեմատ վճարել են 16 միլիարդով ավելի հարկ․ վարչապետ

100 խոշոր հարկատուները նախորդ տարվա համեմատ վճարել են 16 միլիարդով ավելի հարկ․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անդրադարձավ 2020-ի առաջին եռամսյակում իրականացված հարկային վճարումներին:

Վարչապետը նշեց, որ առաջին եռամսյակի արդյունքներով առաջին 100 խոշոր հարկատուների վճարած հարկերի մեծությունը կազմում է 246 միլիարդ դրամ։

«2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է 11,3 տոկոս աճ, իսկ  2018 թվականի նկատմամբ աճը կազմել է 37,4 տոկոս։ Ցանկի 100 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 151 միլիարդ դրամ հարկ, որը 16 միլիարդով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, իսկ 2018-ի մակարդակը գերազանցում է մոտ 40 միլիարդ դրամով։ Սա խոսուն ցուցանիշ է և վկայությունն է նրա, որ մենք բազմաթիվ մենաշնորհային, կոռուպցիոն, արտոնյալ մեխանիզմներ ուղղակի ոչնչացրել ենք և հիմա այս պրոցեսի արդյունքում հնարավորություն ենք ստացել առողջապահության ոլորտի ծախսերը ավելացնել, զինծառայողներինը ավելացնել, զինվորականների, ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնել, կենսաթոշակները ավելացնել»,- նշեց վարչապետը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում