ՌՌոզա Խաչատրյան

Կարծում ենք՝ այս փուլում կատարվել է այն, ինչ հնարավոր էր․ Մելքումյանի նախագիծն ընդունվեց

Կարծում ենք՝ այս փուլում կատարվել է այն, ինչ հնարավոր էր․ Մելքումյանի նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովի արտահերթ նիստում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն: Կողմ քվեարկեցին ներկա 107 պատգամավորներն էլ:

Մելքումյանը նշեց, որ նախագծում ներառվել են նաև Կառավարության ներկայացրած առաջարկները:

«Առաջին փոփոխությունը կապված է ժամկետների հետ։ Ապրիլի 20-ը տեղափոխվում է ապրիլի 21՝ կապված հաշվարկային մեխանիզմների հետ։ Եվ երկրորդ․ քանի որ սոցիալական վճարը համատեղված է, ներառվում է եկամտային հարկի մեջ, ուրեմն նաև սոցվճարների հետ կապված պետք է ներառվի կուտակային կենսաթոշակի հետ կապված փոփոխություններ։ Այսինքն՝ տույժի հաշվարկը պետք է իջնի 0,04-ի։ Կարծում ենք՝ այս փուլում կատարվել է այն, ինչ հնարավոր էր կատարել։ Քանի որ այս ճգնաժամային փուլում շատ բարդ է պլանավորել, չգիտենք մեկ կամ մի քանի ամիս հետո ինչ է լինելու, դրա համար կարծում ենք, որ այս ձևաչափը կարելի է հետագայում էլ շարունակել»,- նշեց Մելքումյանը։

Հիշեցնենք, նախագիծը ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել էր այսօր: Նախագծով առաջարկվում է հարկային պարտավորությունների չկատարման դեպքում տույժերի կրկնակի նվազեցում:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում