ՄՄարի Կոստանյան

«Մեկ աշխարհ. միասին՝ տանը» խորագրով շոու համաշխարհային աստղերի մասնակցությամբ. BBC

«Մեկ աշխարհ. միասին՝ տանը» խորագրով շոու համաշխարհային աստղերի մասնակցությամբ. BBC

«Մեկ աշխարհ. միասին՝ տանը» խորագրով համաշխարհային համերգը, որն այսօր երեկոյան ուղիղ եթերով կհեռարձակվի համացանցային բազմաթիվ միջոցներով, նվիրվում է կորոնավիրուսի դեմ պայքարող առաջամարտիկներին: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Համերգին կմասնակցեն ավելի քան 100 աստղեր, այդ թվում՝ Ռոլինգ Սթոունզը, Բիլի Այլիշը, Էլթըն Ջոնը, Ջենիֆեր Լոպեսը, Սելին Դիոնը, Սթիվի Ուանդերը, Թեյլոր Սուիֆթը, Ջոն Լեջենդը, Ֆարել Ուիլիամսը, Անդրեա Բոչելին և շատ ուրիշներ: Ութ ժամ տևողությամբ համաշխարհային երաժշտական միջոցառմանը կմասնակցի նաև Լեյդի Գագան, որը համերգի կազմակերպիչն է:

Յուրաքանչյուր մասնակից կերգի իր տնից, կատարումները կլինեն կենդանի հնչողությամբ:

Միջոցառման ժամանակ իրական պատմություններ կհնչեն կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների մասին:

Լեյդի Գագայի խոսքով՝ շոուն գումար նվիրաբերելու թելեթոն չէ: Համերգը մարդկանց զվարճացնելու և համերաշխության ուղերձ հղելու նպատակ ունի:

«Մեկ աշխարհ. միասին՝ տանը» խորագրով համաշխարհային համերգին կարելի է հետևել հետևյալ ալիքներով՝ NBC networks  ABC, ViacomCBS Networks, The CW և iHeartMedia.

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում