ՆՆարե Ոսկանյան

Արցախում վերջին երեք օրերին ախտահանվել են ՀՀ-ից մուտք գործած 824 տրանսպորտային միջոցներ

Արցախում վերջին երեք օրերին ախտահանվել են ՀՀ-ից մուտք գործած  824 տրանսպորտային միջոցներ

Վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումները պարտադիր ախտահանել են Հայաստանի Հանրապետությունից Արցախ մուտք գործած  824 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): Տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ապրիլի 15-ից՝ ժամը 09:00-ից, մինչև ապրիլի 16-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 265 տրանսպորտային միջոց, որից՝

  • «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 76 տրանսպորտային միջոց.
  • «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 73 տրանսպորտային միջոց.
  • «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 116 տրանսպորտային միջոց:

Ապրիլի 16-ից՝ ժամը 09:00-ից, մինչև ապրիլի 17-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 263 տրանսպորտային միջոց, որից՝

  • «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 65 տրանսպորտային միջոց.
  • «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 63 տրանսպորտային միջոց.
  • «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 135 տրանսպորտային միջոց:

Ապրիլի 17-ից՝ ժամը 09:00-ից, մինչև ապրիլի 18-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 296 տրանսպորտային միջոց, որից՝

  • «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 69 տրանսպորտային միջոց.
  • «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 71 տրանսպորտային միջոց.
  • «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 156 տրանսպորտային միջոց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում