Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ԱՆ համակարգի գրեթե բոլոր բժշկական հաստատություններին տրամադրվել են բժշկական նշանակության ապրանքներ ու դեղամիջոցներ։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Տրամադրվել են՝
- ձեռքի հակամանրէային ախտահանիչ ցողաշիթ (սփրեյ).
- շնչադիմակ.
- ձեռնոց.
- պաշտպանիչ արտահագուստ.
- եռաշերտ դիմակ:
Իսկ շրջանային բուժմիավորումները, վերոնշյալ ապրանքատեսակներից բացի, ստացել են նաև՝ պաշտպանիչ արտահագուստ, դիմակ, ակնոց և ալկոգել (միայն ՝ «Ասկերանի ՇԲՄ» ՓԲԸ-ն):
ԱՀ առողջապահության նախարարության բժշկական պահեստից ԱՀ պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը, Մարտակերտի, Շահումյանի և Քաշաթաղի շրջվարչակազմերը ստացել են՝
- ձեռքի հակամանրէային ախտահանիչ ցողաշիթ,
- ձեռնոց,
- շնչադիմակ և ալկոգել:










