ՆՆարե Ոսկանյան

Նոր հնարավորություն «Հորիզոն-2020» ծրագրի երկրներում գործող նորարարական բիզնեսների համար․ ԵՄ

Նոր հնարավորություն «Հորիզոն-2020» ծրագրի երկրներում գործող նորարարական բիզնեսների համար․ ԵՄ

Հայաստանը, Վրաստանը, Մոլդովայի Հանրապետությունը և Ուկրաինան ներկայացնող նորարարական բիզնես գաղափարներով անհատները, ստարտափներն ու փոքր և միջին ձեռնարկությունները հրավիրվում դիմելու ԵՄ «STARTUP3 Accelerator» ծրագրին:

Ծրագիրը ֆինանսավորվում է հետազոտությունների և նորարարությունների խթանման ԵՄ խոշորագույն ծրագրի` «Հորիզոն 2020»-ի շրջանակներում: Այն նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են տնտեսության և արդյունաբերության ցանկացած ճյուղում խորքային տեխնոլոգիական նորարարությունների (ինչպիսիք են՝ իրերի ինտերնետը, արհեստական բանականությունը, բլոկչեյնը և վիրտուալ իրականությունը) կիրառմամբ:
Իդեալական դիմորդներն արդեն իսկ պետք է ունենան խորքային տեխնոլոգիական լուծումներ՝ ներդրված իրենց բիզնեսում կամ նախագծերում:
Մանրամասն տեղեկատվության համար այցելեք կայքէջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում