Գործարանները սկսել են խաղողի մթերման գործընթացը

Գործարանները սկսել են խաղողի մթերման գործընթացը

Խաղողի մթերման մեկնարկը տրվել է Արմավիրում: Բեռնված մեքենաները վաղ առավոտից հերթ են կանգնել Երեւանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի դիմաց:

Թեեւ խաղողագործներն իրենց պայմանագրային գործընկերոջ պահանջները վաղուց յուրացրել են, այդուհանդերձ, նրանց աճեցրած բերքը լուրջ քննություն է բռնում:

Լաբորոտորիայում հատուկ սարքերի միջոցով նմուշառում են անում, ճշտում բերքի շաքարայնության տոկոսը: Շաքարի պարունակությունը խաղողի մեջ նվազագույնը 17 տոկոս պետք է լինի:

Մինչ բեռնաթափումը խաղողով բեռնված մեքենաները մանրակրկիտ ստուգման են
ենթարկվում: Խստապահանջ կոնյակագործների համար կարեւոր է մթերվող բերքի մաքրությունը միջազգային շուկայի պահանջներին համապատասխան կոնյակ արտադրելու համար: 

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում