ՌՌոզա Խաչատրյան

Ստեփանակերտում արձանագրվել է 6 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Ստեփանակերտում արձանագրվել է 6 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժինը վերլուծել է մարտի 19-ից ապրիլի 13-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ և ԱՀ մանրածախ առևտրի ոլորտում իրացվող մի շարք ապրանքների գների դինամիկան՝ տեղեկացնում են Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբից:

ՀՀ-ից ԱՀ ներմուծվող 6 ապրանքատեսակների գների դինամիկայի ուսումնասիրության  արդյունքում պարզվել է, որ գների փոփոխությունները տեղի են ունեցել համահունչ, և գրաֆիկներում արտացոլված պատկերները ունեն նույնական դինամիկա:

ՀՀ և ԱՀ իրացման միջին գների տարբերությունը պայմանավորված է նաև նրանով, որ համեմատվել են ՀՀ-ում գործող 4 խոշոր առևտրային ցանցերի իրացման միջին գները և Արցախում գործող 20 փոքր և միջին առևտրային օբյեկտների միջին գները:

Ուսումնասիրված ժամանակահատվածում հնդկաձավարի միջին գինը ԱՀ-ում եղել է ավելի ցածր, քանի որ որոշ առևտրային օբյեկտների կողմից հնդկաձավարի նոր խմբաքանակ չի ներմուծվել, և իրացումը շարունակվել է հին գնով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում