ԱԱրման Գալոյան

Պարետի որոշմամբ 24 ժամով կարգելվի 3 ՍՊԸ-ների որոշ մասնաճյուղերի գործունեությունը

Պարետի որոշմամբ 24 ժամով կարգելվի 3 ՍՊԸ-ների որոշ մասնաճյուղերի գործունեությունը

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 24 ժամով կարգելվի «Աթենք», «Ծիրան մարկետ» և «Էն-Էլ-Էս» ՍՊԸ-ների մասնաճյուղերի գործունեությունը:

 

Որոշումը հիմնված է ապրիլի 9-ին և 13-ին ՀՀ առողջապահական և տեսչական մարմնի կողմից իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների վրա:

Պարետի որոշման մեջ նշվում է, որ տնտեսվարողի գործունեությունն արգելվում է տեղեկացման պահից: Այն ապահովելու է ՀՀ առողջապահական և տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը: Վերահսկողությունն իրականացնելու է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում