ՌՌոզա Խաչատրյան

Թող ասեն՝ սրանց տարեք, Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին հետ բերեք․ վարչապետ

Թող ասեն՝ սրանց տարեք, Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին հետ բերեք․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձավ նաև պարգևավճարների  թեմային։ Նշեց, որ պետական ապարատում աշխատավարձերի բարձրացումը Հանրապետության հրապարակում իր տված խոստումներից է։ Վարչապետն իր խոսքն ապացուցելու համար միացրեց հրապարակում իր ելույթի ձայնագրությունը։

«Այսինքն՝ էս հայտարարությունը ես արել եմ 2018-ի ապրիլի 19-ին։ Երբ տեսնում եմ, որ քննարկում կա, թե ինչու են պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձը բարձրացրել, կներեք, դա անընդունելի է: Խոստացել եմ, ժողովուրդը հաստատել է խոստումը, հետդարձ չկա։ Ընդ որում՝ հեղափոխության կոնտեքստում է սա արվել, սրանից հրաժարվելու ճանապարհը հետհեղափոխություն անելն է։ Եթե ժողովուրդը մտածում է, որ վատ որոշում է պետական պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելը, ժողովրդի իրավունքն է, կարող է անել նոր հեղափոխություն, մեզ ստեղից քշի, բերի էն հին ու բարի ժամանակների պաշտոնյաներին, ովքեր ցածր աշխատավարձ էին ստանում և լափում էին պետական համակարգը, ովքեր փայ էին մտնում բիզնեսներում»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ պաշտոնյան, որպեսզի 100 տոկոսով կենտրոնացած լինի իր աշխատանքի վրա, պետք է կտրված լինի կենցաղային խնդիրներից։ 

«Ընդհանրապես, պետական պաշտոնյայի պրեստիժը պետք է բարձրացվի, և սա իմ սկզբունքային դիրքորոշումն է։ Եվ ՀՀ քաղաքացիներն ունեն այդ քաղաքականությունը կոտրելու իրավունքը։ Թող ասեն՝ սրանց տարեք, Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին հետ բերեք»,- նշեց վարչապետը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում