ՆՆարե Ոսկանյան

Հանրային հեռուստաընկերությունը մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք կունենա. Դանիելյան

Հանրային հեռուստաընկերությունը մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք կունենա. Դանիելյան

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության ներկայացրած՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին»  և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:

Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացրեց, որ  առաջին նախագծով նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը  վերապահել մեկ եթերային ժամի ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք:

«Միաժամանակ պահպանվում է մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ժամանակ հովանավորների վերաբերյալ համառոտ տեղեկատվություն հրապարակելու Հանրային հեռուստաընկերության իրավունքը: Այն չի կարող գերազանցել հաղորդման տևողության 2.5 րոպեն:

Կարգավորվում են նաև սոցիալական գովազդի հետ կապված իրավահարաբերությունները: Սահմանվում է, որ սոցիալական գովազդը 0:00-ից մինչև 18:00-ն իրականացվում է անվճար, 18:00-ից մինչև 00-ն՝ վճարովի: Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը նպաստելու է նաև գովազդի շուկայի ազատականացմանը»,- ասաց նախարարի տեղակալը:

Երկրորդ նախագծով, ըստ Դանիելյանի, լրացուցիչ սահմանափակումներ են նախատեսել Հանրային հեռուստաընկերության համար: Արգելվելու է Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրել վիճակախաղի, ոչ խաղարկային վիճակախաղի, խաղարկությամբ վիճակախաղի, համակցված վիճակախաղի, գովազդային վիճակախաղի, ինտերնետ շահումով խաղերի, գիշերային ակումբների գովազդը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում