Նախագահն այցելել է «Երևան շոու-2014» ոսկերչական ցուցահանդես

Նախագահն այցելել է «Երևան շոու-2014» ոսկերչական ցուցահանդես

Հայաստանում են աշխարհի ամենահայտնի ադամանդագործական, ոսկերչական եւ ժամագործական ընկերությունների ներկայացուցիչները:

Մայրաքաղաքի նորաբաց «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում այսօր բացվել է «Երևան շոու-2014» ոսկերչական միջազգային ցուցահանդեսը։ Ազնիվ մետաղից պատրաստված նրբաճաշակ ու յուրօրինակ զարդերն ու ժամացույցներն են ներկայացրել ոսկերչական իրերի և ժամացույցների արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, անհատ ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի 24 երկրներից:

Հատուկ այս ցուցահանդեսի համար մեր երկիր է ժամանել 200 արտասահմանյան գնորդ: Ցուցահանդեսին տիկնոջ հետ ներկա է եղել նաև  Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում