ՌՌոզա Խաչատրյան

Հինգերորդ միջոցառման շրջանակում 7500 շահառու ստացել է ֆինանսական միջոցները. Ավանեսյան

Հինգերորդ միջոցառման շրջանակում 7500 շահառու ստացել է ֆինանսական միջոցները. Ավանեսյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ ամփոփելով Կառավարության ընդունած տնտեսական շոկերի մեղմման միջոցառումները, ներկայացրեց դրանց՝ մինչ օրս արձանագրած արդյունքներն ու ցուցանիշները։ Ավանեսյանը նշեց, որ առաջին միջոցառման հայտերի թիվն անցել է 200-ի շեմը։ Երկրորդ միջոցառման՝ գյուղատնտեսական աջակցության միջոցառման շրջանակում հայտերի թիվը հասել է 536-ի։

«Երրորդ միջոցառման շրջանակում, որով թիրախավորվել են այն ոլորտներն ու կազմակերպությունները, որոնք առավելապես տուժել են կորոնավիրուսից ի հայտ եկող տնտեսական շոկերից և նախորդ տարի ունեցել են  24-ից 500 միլիոն ունեցած շրջանառությամբ, արդեն բավարարել ենք 115 հայտ։ Ընդհանուր հայտերի թիվը հասել է 700-ի։ Դրանք օր առ օր ավելանում են։ Հինգերորդ միջոցառման շրջանակներում արդեն 7500 շահառու համապատասխան ֆինանսական միջոցները ստացել է»,- նշեց Ավանեսյանը՝ հավելելով, որ շարունակում են ուսումնասիրել՝ բացահայտելու այն ոլորտները, որոնք լրացուցիչ հարվածներ են կրում կորոնավիրուսի տնտեսական շոկերի արդյունքում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում