ՄՄարի Կոստանյան

Վրեժ Աղաջանյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ. Massispost

Վրեժ Աղաջանյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ. Massispost

Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վրեժ Աղաջանյանը խորհրդի անդամների կողմից ընտրվել է Գլենդելի քաղաքապետ: Աղաջանյանը կփոխարինի քաղաքապետի պաշտոնից հեռացող Արա Նաջարյանին: Վրեժ Աղաջանյանն առաջին անգամ է զբաղեցնում քաղաքապետի պաշտոնը՝ գրում է Massispost.com կայքը:

Վրեժ Աղաջանյանը նախկինում զբաղեցրել է Գլենդելի բնակարանային վարչության նախագահի և Բըրբանք-Գլենդել-Փասադենա օդանավակայանի տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը, Ամերիկայի Հայ ինժեներների և գիտնականների ասոցիացիայի անդամ և նախկին նախագահ է, Գլենդելի ոստիկանության հիմնադրամի վարչության անդամ։

Վրեժ Աղաջանյանն ամուսնացած է, ունի երկու երեխա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում