ԼԼիլիթ Գասպարյան

Ովքեր են պետական օժանդակության 8-րդ ծրագրի շահառուները

Ովքեր են պետական օժանդակության 8-րդ ծրագրի շահառուները

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ նշելով, թե ովքեր կարող են օգտվել պետական օժանդակության 8-րդ ծրագրից։ 

«8-րդ աջակցության ծրագրից կարող են օգտվել այն անձինք, ովքեր աշխատում են (աշխատել են) հետևյալ ապրանքների վաճառքով զբաղվող խանութներում. հագուստ, կոշիկ, պայուսակ, շինանյութ, տնտեսական ապրանքներ, կահույք, ջահեր, խաղալիքներ, կենցաղային տեխնիկա, հեռախոսներ, համակարգիչներ, ավտոպահեստամասեր, յուղեր, ծաղիկներ, օծանելիքներ, կոսմետիկա, գրքեր, ոսկի, զարդեր, հուշանվերներ, սպորտային պարագաներ, այգեգործական պարագաներ և ցանկացած այլ ապրանքներ, բացառությամբ սննդամթերքի, ծխախոտի, խմիչքի և դեղորայքի:

Շահառուներ են նաև հյուրանոցներում, ռեստորաններում, տուրիստական գործակալություններում և վարսավիրանոցներում աշխատողները և անհատ ձեռնարկատերերը:

Սիրելի քաղաքացիներ, կայքն արդեն գործում էhttps://dimum.ssa.am/

ՀԾՀ-ն սոցիալական քարտի համարն է»,- գրել է Ն․Սարգսյանը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում