ԱԱննա Ավետիսյան

Բակո Սահակյանը կորոնավիրուսի և նախագահի ընտրությունների 2-րդ փուլի անցկացման շուրջ խորհրդակցություն է հրավիրել

Բակո Սահակյանը կորոնավիրուսի և նախագահի ընտրությունների 2-րդ փուլի անցկացման շուրջ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին անց է կացրել խորհրդակցություն` նվիրված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումներին:

Քննարկվել են հանրապետությունում հիվանդության արձանագրված դեպքերի և ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում բնակչության առողջության պահպանման ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտության հետ կապված հարցեր:

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ ընդգծելով, որ ընդունվող որոշումների մասին ըստ անհրաժեշտության անմիջապես կտեղեկացվի բնակչությանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում