ՆՆարե Ոսկանյան

Կառավարությունը սոցիալ-տնտեսական լարվածությունը մեղմելու նոր միջոցառումներ կընդունի․ Փաշինյան

Կառավարությունը սոցիալ-տնտեսական լարվածությունը մեղմելու նոր միջոցառումներ կընդունի․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ֆեյսբուքի ուղիղ եթերով անդրադարձավ կառավարության ձեռնարկած 10 հակաճգնաժամային միջոցառումներին։ Վարչապետը տեղեկացրեց, որ նախնական տվյալներով՝ երեկվա դրությամբ բաշխվել է 12 միլիարդ 300 միլիոն դրամ։ Տնտեսական աջակցություն են ստացել 4578 տնտեսավարող սուբյեկտ, սոցիալական աջակցություն՝ 11444 ընտանիք։ Փաշինյանն ընդգծեց, որ աջակցություն են ստանալու են հարյուր հազարավոր մարդիկ։ Ասաց, որ նորից շարունակում են քննարկումները ամենօրյա ռեժիմով, որպեսզի համոզված լինեն, որ աջակցություն կստանան բոլոր այն քաղաքացիներին, որոնք ունեն այդ աջակցության կարիքը։ Կառավարությունը 10 միջոցառում ընդունել է, նոր միջոցառումներ ևս կընդունի սոցիալ-տնտեսական լարվածությունը մեղմելու համար։

Վարչապետը նաև նշեց, որ այն, որ հիմա հիվանդացության համեմատաբար փոքր թիվ կա, վիճակը հակահամաճարակային առումով կայունացել է, բայց չի լավացել։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ցանկացած պահի հնարավոր է  հիվանդացության նոր բռնկում, որն ավելի մեծ դժվարություններ կստեղծի։ Շեշտեց, որ դրա համար մեզնից յուրաքանչյուրը պետք է առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվի առաջին հերթին ինքն իրեն։ 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում