ՌՌոզա Խաչատրյան

ՏԿԵՆ-ը մրցույթ է հայտարարել Լուկաշին-Հ17 3,2 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման համար

ՏԿԵՆ-ը մրցույթ է հայտարարել Լուկաշին-Հ17 3,2 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման համար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտը հայտարարել է մրցույթ Լուկաշին-Հ17 3,2 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի վերականգնման շինարարական աշխատանքների համար։

Ճանապարհը վերականգնվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի» երկրորդ՝ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։

Աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ջրահեռացում, ճանապարհային անվտանգության ապահովման և այլ աշխատանքներ, որոնք պետք է ավարտվեն 5 ամսվա ընթացքում։

Մրցույթին մասնակցել ցանկացող հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ և ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում:

Հետաքրքրված իրավասու հայտատուներն մրցութային ամբողջական  փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաև մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։ 

Հայտերը պետք է ներկայացնել մինչև սույն թվականի մայիսի 14-ը՝ ժամը 11.00-ն։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում