ԼԼիլիթ Գասպարյան

Բակո Սահակյանը հանձնարարել է անցակետերում ուժեղացնել սահմանային հսկողությունը

Բակո Սահակյանը հանձնարարել է անցակետերում ուժեղացնել սահմանային հսկողությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին միջոցներ ձեռնարկել սահմանային հսկողությունը անցակետերում ուժեղացնելու և սահմանված կարգը լիարժեք իրագործելու ուղղությամբ:

Առաջիկայում առողջապահության նախարարությունը նաև ուղեցույց կհրապարակի ՀՀ-ից Արցախ մուտք գործող խմբերի՝ հանրապետությունում շարժերի ժամանակ սահմանված պահանջների պահպանման և վարքուկանոնի մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում