ՆՆարե Ոսկանյան

«Հյուսիս-հարավի» կապալառուներին չվճարած իսպանական ընկերության փոխարեն կառավարությունը գումար կհատկացնի

«Հյուսիս-հարավի» կապալառուներին չվճարած իսպանական ընկերության փոխարեն կառավարությունը գումար կհատկացնի

Կառավարության նիստում քննարկվեց և ընդունվեց  2020 թվականի բյուջեում վերաբաշխում կատարելու հարցը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, որ նախագծի նպատակն է աջակցել հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային երկրորդ ծրագրի  շրջանակում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Corsan Corviam Construccion ընկերության միջև կնքված պայմանագրի շահառուներին։ Ասաց, որ նրանք այդ ընկերության հանդեպ դրամական պահանջներ ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր են։

«Նրանց  Corsan Corviam Construccion  ընկերությունը ծրագրի շրջանակում մատուցված ծառայությունների դիմաց 2018 թվականի վերջից  չի վճարել։ Արդյուքնում պարտատերերը հայտնվել են  ֆինանսական ծանր կացության մեջ։ Նախագծով  նախատեսվում է հաստատել բյուջետային վարկի տրամադրման պայմանագրի ձևը և  պարտատեր 28 ընկերությունների ցանկը, ըստ յուրաքանչյուրի ունեցած դրամական  պահանջի չափի»,- ասաց Պապիկյանը։

Նախարարը նաև նշեց, որ ընդհանուր  գումարը կազմում է 2 միլիարդ  228 միլիոն 549,216 դրամ։ Այն բյուջետային վարկ է՝ 5 տարի ժամկետով և 0,01 տոկոսադրույքով։ Իսպանական այդ ընկերությունը չի վճարել հայաստանյան կապալառուներին և կառավարությունն իր աջակցությունն է ցույց տալիս տեղական կապալառուներին, որպեսզի կարողանան վերականգնել իրենց վիճակը։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ նշեց, որ կարող են նաև հետաքրքրվել, այդ դրվագի հետ կապված հարուցված է քրեական գործ, որի նախաքննությունն ընթանում է:

ՀՀ գլխավոր դատախազն ասաց, որ ցանկից համադրվեն տվյալներ, թե մինչև այսօր քրեական գործի ապացույցներով ունի՞ որևէ կազմակերպության ղեկավարներից որևէ մեկը կարգավիճակ և վնասները հիմնավորվա՞ծ են այդ կազմակերպության կողմից թե՝ ոչ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում