ՆՆարե Ոսկանյան

Մարտին Տեսչական մարմնի թեժ գծին ստացվել է 62 ահազանգ․ ՍԱՏՄ ղեկավար

Մարտին Տեսչական մարմնի թեժ գծին ստացվել է 62 ահազանգ․ ՍԱՏՄ ղեկավար

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը տեղեկացրեց, որ ապրիլի 6-ին տեսչական մարմնի Գեղարքունիքի և Արագածոտնի մարզային կենտրոնների մասնագետներն այցելել են «Ծովագյուղ» և «Գնթունիք» սուպերմարկետներ, ֆուդ կորտեր և պարզել, որ այդ վայրերում հանրային սննդի մատուցման գործընթացը դադարեցված չէ։ Մասնագետների ցուցումների համաձայն՝ հանրային սննդի կազմակերպումը տեղում կասեցվել է, և այսօրվանից այդ ընկերություններն իրականացնում են միայն առաքում։

Գեորգի Ավետիսյանը նաև տեղեկացրեց, որ տեսչական մարմնի թեժ գծին մարտ ամսվա ընթացքում  ստացվել է 62 ահազանգ, ապրիլի 7 օրերի ընթացքում՝ 18։ Դրանք  վերաբերել են  սանիտարահիգիենիկ նորմերին, անորակ մթերքի վաճառքի խնդրին։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում