ԱԱրման Գալոյան

ՄԻՊ-ն անդրադարձել է Ամուլսարի խնդրին

ՄԻՊ-ն անդրադարձել է Ամուլսարի խնդրին

ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության հարցերով հատուկ զեկուցողի 2019 թվականի զեկույցում, որում անդրադարձ կա Ամուլսարի խնդրին, կարևորվել է Հայաստանի վարչապետի կողմից հարցն անմիջական ուշադրության ներքո պահելը. տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի տարեկան հաղորդումից:

«Հատուկ զեկուցողն այցելել է Ամուլսար հանքավայրի հարող տարածք և լսել հանքավայրի հասանելիությունն արգելափակած բողոքի ակցիա անող անձանց մտահոգությունները։ Նշվածի կապակցությամբ զեկույցում ընդգծվում է, որ կարևոր է, որ կառավարությունը խորհրդակցի համայնքների հետ շահագործման սոցիալական և շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության, ինչպես նաև դրանից բխող օգուտների մասին: Ըստ հատուկ զեկուցողի՝ ստեղծված իրավիճակը շտկելու համար առաջին քայլը, որ կառավարությունը պետք է ձեռնարկի՝ խորհրդատվություններ անցկացնելն է՝ հավաստիանալու, որ այս 235 ծրագրերը համապատասխանում են գործարարության և մարդու իրավունքների ուղենիշային սկզբունքներին:

ՄԱԿ-ի նշված հատուկ զեկուցողն առանձին հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Պաշտպանը նույնպես կարևորել է բոլոր կողմերին լսելը, ինչպես նաև Կառավարության կողմից այդ քաղաքականությունը շարունակելը:

Այս առումով պետք է կարևորել Հայաստանի վարչապետի կողմից հարցն իր անմիջական ուշադրության ներքո պահելը՝ ինչպես պետական մարմինների հետ քննարկումների, այնպես էլ անմիջականորեն Վայոց ձորի մարզ այցերի ու բնակիչների հետ հանդիպումների ձևաչափերով: Ընդ որում, կարևոր է, որ դա իրականացվում է հրապարակայնություն ապահովելով»,- նշված է ՄԻՊ-ի հաղորդման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում