«Իմ քայլը» հիմնադրամը Հայկական Կարմիր խաչի հետ կհամատեղի ռեսուրսները. Աննա Հակոբյան

«Իմ քայլը» հիմնադրամը Հայկական Կարմիր խաչի հետ կհամատեղի ռեսուրսները. Աննա Հակոբյան

«Իմ քայլը» հիմնադրամը որոշել է համատեղել իր ջանքերն ու ռեսուրսները Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ,- տեղեկացրել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը: 

«Իմ քայլը» հիմնադրամը, առաջնորդվելով սոցիալական պատասխանատվության սկզբունքով և ելնելով Հայաստանում COVID-19-ով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում հիվանդության տեսակետից ռիսկային համարվող խմբերին շտապ աջակցելու անհրաժեշտությունից՝ որոշել է համատեղել իր ջանքերն ու ռեսուրսները Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ: Երկու կազմակերպությունների՝ Պարետատան հետ համադրված ջանքերն ուղղված են արտակարգ դրության պայմաններում խոցելի համարվող խմբերին աջակցություն ցուցաբերելուն։

Այս շաբաթվա ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սահմանած պարենային և պաշտպանական միջոցների փաթեթներ կտրամադրվեն Արագածոտնի մարզի միայնակ տարեցներին, հաշմանդամություն ունեցող և խոցելի անձանց, որոնցից 351-ին՝ Հայկական Կարմիր խաչի կամավորական խմբերի, իսկ 70-ին՝ Սոցիալական ապահովության տարածքային բաժինների աշխատակիցների միջոցով: Շահառուների ցանկը տրամադրել է Արագածոտնի մարզպետարանը:

Համայնքներում տնտեսական ակտիվությունը խրախուսելու նպատակով բոլոր փաթեթները ձեռք են բերվել տեղի տնտեսվարողներից։

Շնորհակալություն ենք հայտնում «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր նվիրատուներին և գործընկերներին համատեղ ջանքերի համար»,- տեղեկացրել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում