ՆՆարե Ոսկանյան

Երեք ամսով արգելվել է որոշ ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ տարածքից․ Սիմոնյան

Երեք ամսով արգելվել է որոշ ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ տարածքից․ Սիմոնյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հրավիրված ասուլիսին տեղեկացրեց, որ մարտի 31-ին Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիայի ընդունած որոշմամբ՝ երեք ամսով՝  ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը, արգելվել է որոշ ապրանքատեսակների արտահանումը Եվրասիական տնտեսական միությունից։

Վարոս Սիմոնյանը նշեց, որ խոսքը առաջին անհրաժեշտության պարենային ապրանքատեսակների մասին է։ «Այս սահմանափակումը երեք ամիս ժամկետով է, բայց այն գործում է ընդամենը ԵԱՏՄ տարածքից դուրս։ Այսինքն՝ ԵԱՏՄ անդամ երկրները եթե ներմուծում են ապրանքատեսակները, որոնք ցանկում կան, դրանց վրա արգելք չի դրվում։ Արգելքը չի տարածվում նաև հումանիտար օգնության, բեռների փոխադրման, հումանիտար ձևով երրորդ երկիր արտահանելու դեպքում»,- ասաց Սիմոնյանը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում