500 միլիոն ռուբլի արտեկրում մնացած ՌԴ քաղաքացիների համար. TACC

500 միլիոն ռուբլի արտեկրում մնացած ՌԴ քաղաքացիների համար. TACC

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, կառավարությունից  ստացել է պետական միջոցներ արտերկրում մնացած ռուսաստանցիներին օգնելու համար: Այս մասին հաղորդել է ՌԴ Արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

 «ՌԴ այն քաղաքացիները, ովքեր այս պահին գտնվում են արտասահմանյան երկրներում և չեն կարողանում վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն, կառավարությունից գումարներ կստանան, որպես սոցիալական աջակցություն», - ասել է դիվանագետը:

Արտաքին գործերի նախարարությունում արդեն գործում է սոցիալական աջակցություն ցուցաբերող հանձնաժողովը:

«Ուսումնասիրվում են առաջին հայցադիմումները, որոնք արդեն ստացել են պետական ​​ծառայությունները, իսկ փոխանցումները կիրականացվեն մոտ ապագայում: Երկուշաբթի օրվանից կսկսեն աշխատանքներ ՌԴ քաղաքացիների վերադարձի ժամանակացույց կազմելու համար, ինչպես արդեն հայտարարել է օպերատիվ գործողությունների շտաբի ղեկավար Տատյանա Ալեքսեևնա Գոլիկովան», - ասել է Զախարովան:

Ռուսաստանի կառավարությունը 500 միլիոն ռուբլի է հատկացրել, սահմանափակումների պատճառով հայրենիք վերադառնալ չկարողացող քաղաքացիների համար: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է կազմակերպել միջոցների կառավարումն ու կատարված գործողությունների համար հաշվետվություն ներկայացնել կառավարություն՝ մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում