ՌՌոզա Խաչատրյան

Հաստատվել է ԵԱՏՄ-ում ներմուծման մաքսատուրքից ազատված ապրանքների ցանկը

Հաստատվել է ԵԱՏՄ-ում ներմուծման մաքսատուրքից ազատված ապրանքների ցանկը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը (ԵԱՏՀ) ընդլայնել է ներմուծման մաքսատուրքից ազատված ապրանքների ցանկը և պարզեցրել է ապրանքների ծագման վկայականների պահանջները՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ տեղեկացրել է ԵԱՏՀ-ն:

«Կորոնավիրուսի տարածման բացասական տնտեսական հետևանքները նվազագույնի հասցնելու և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում սոցիալական կարևոր նշանակության ապրանքների պակասը կանխելու համար ԵԱՏՀ խորհուրդն ապրիլի 3-ին հաստատել է կրիտիկական ներմուծման ապրանքների ցանկը: Դրանց նկատմամբ սակագնային արտոնություն է սահմանվում 2020 թ. ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ` ԵԱՏՄ երկրներ ներմուծելիս մաքսատուրքերից ազատման տեսքով»,- նշված է հաղորդագրությունում:

Ցանկում ներառվել են մի շարք գյուղատնտեսական և պարենային ապրանքներ (կարտոֆիլ, սոխ, սխտոր, կաղամբ, գազար, տաքդեղ, տարեկան, բրինձ, հնդկաձավար, հյութեր և մանկական սննդի համար պատրաստի մթերքներ), դեղամիջոցներ և բժշկական պարագաներ (էնդոսկոպներ, անհպում ջերմաչափեր, մեկանգամյա օգտագործման կաթոցիչներ, ախտահանման շարժական սարքեր):

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում