ՀՀովհաննես Վարդանյան

Բագրատաշենի անցակետում աշխատանք է տարվում՝ նվազեցնելու մեքենաների կուտակումները. ՊԵԿ

Բագրատաշենի անցակետում աշխատանք է տարվում՝ նվազեցնելու մեքենաների կուտակումները. ՊԵԿ

Բագրատաշենի անցումային կետում աշխատանքներ են տարվում ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի տարածքում մեքենաների կուտակումները նվազեցնելու ուղղությամբ:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից 1lurer.am-ին հայտնեցին, որ մարտ ամսվա ընթացքում եղանակային պայմաններով պայմանավորված՝ Վերին Լարսի անցակետը հիմնականում փակ է եղել: Արդյունքում առաջացել են Հայաստանից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ կամ երրորդ երկրներ փոխադրվող ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների զգալի կուտակումներ:

Դրանք առաջացել են ինչպես Հայաստան-Վրաստան սահմանի Բագրատաշենի անցումային կետում առկա մոտ 800 բեռնատարներից, այնպես էլ Վրաստանի տարածք արդեն իսկ հասած ավտոմեքենաներից: Տվյալ տրանսպորտային միջոցները ինչպես ՀՀ-ում, այնպես էլ այլ երկրներում հաշվառված ավտոմեքենաներ են:

Վրաստան-ՌԴ Վերին Լարսի անցակետի բացվելուց հետո այն ինտենսիվ աշխատում է: Վրաստանի համապատասխան մարմինները կազմում են 30-ական ավտոմեքենաներից կազմված շարասյուներ և մի քանի ժամ պարբերականությամբ կազմակերպում դրանց փոխադրումը Վրաստանի տարածքով համապատասխան ուղեկցմամբ՝ մինչև Վերին Լարսի անցումային կետ:

ՀՀ մաքսային մարմինները 24/7 ռեժիմով օպերատիվ կապի մեջ են գտնվում Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների գործընկերների հետ և աշխատանքներ են տարվում ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի տարածքում առկա կուտակումները նվազեցնելու և ծագող խնդիրներն օպերատիվ կարգավորելու ուղղությամբ։

Ներկայումս դեպի Վերին Լարսի անցակետ տանող Վրաստանի տարածքով անցնող ճանապարհը փակվել է եղանակային անբերանպաստ պայմանների պատճառով։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում