ՆՆարե Ոսկանյան

Արտոնյալ վարկերի տրամադրման համար շահառուները աջակցություն ստանալու դիմումը պետք է ներկայացնեն առցանց

Արտոնյալ վարկերի տրամադրման համար շահառուները աջակցություն ստանալու դիմումը պետք է ներկայացնեն առցանց

«Թեժ գիծը գործելու է ներդրումների աջակցման կենտրոնի ներքո, որի վեբ կայքի հասցեն է http://isc.am/: Թեժ գծի հեռախոսահամարները գործում են աշխատանքային օրերին՝ 9:00-18:00-ն»,- արտոնյալ պայմաններով վարկեր ստանալու համար դիմում ներկայացնելու կարգը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:

Ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր հայտատու, որը 3-րդ միջոցառման պահանջներին բավարարում է ներկայացված կայքով կարող է մտնել և լրացնել իր առցանց դիմումը: Դիմումներն ընդունվում են միայն առցանց: Վարկային պատմությունը, որպեսզի  կարողանան ճշտել, պետք է դիմեն ԱՔՌԱ համակարգ՝ տվյալները ստանալու համար:

«Որպեսզի ավելի արագ կարողանանք հայտադիմումը մշակել, մենք առաջարկում ենք տրամադրել Ներդրումների աջակցման կենտրոնին լիազորագիր: Ներդրումների աջակցման կենտրոնն ինքը կդիմի ԱՔՌԱ-ին և կստանա շահառուի փոխարեն այդ տվյալը: Լիազորագիրը կցված է նույն հայտադիմումի մեջ: Պետք է ստորագրված լինի էլեկտրոնային ստորագրությամբ: Շահառուները պետք է ներբեռնեն նաև իրենց հարկային հաշվետվությունները»,- ասաց Մարգարյանը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում