ՎՎարդան Հովսեփյան

ՄԻՊ-ը կոչ է անում պահպանել կորոնավիրուսի տարածման կանխարգելման կանոնները և մնալ տանը

ՄԻՊ-ը կոչ է անում պահպանել կորոնավիրուսի տարածման կանխարգելման կանոնները և մնալ տանը

Քաղաքացիները շարունակում են անտեսել նոր կորոնավիրուսի կանխարգելման և տարածման դեմ պայքարի կանոնները։

Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները ցույց են տալիս, որ մարդիկ շարունակում են չպահպանել առանց խիստ անհրաժեշտության տնից դուրս գալու պահանջը, երկար ժամանակ են անցկացնում այգիներում և բակերում։

Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածումը առաջացրել է համապետական նշանակության խնդիրներ, որոնք առաջնահերթորեն կապված են ողջ բնակչության առողջության պահպանման հետ: Դրանք առնչվում են երկրի անվտանգությանը (տնտեսական, իրավական և այլն):

Այս բարդ իրավիճակում մեզ անհրաժեշտ է համերաշխություն ու փոխադարձ հարգանք, վստահություն մեկս մյուսի նկատմամբ: Այս գործոններն այն կարևոր գրավականները, որ կարող են ապահովել կորոնավիրուսի կանխարգելման սպառիչ լուծում միասնական ջանքերով:

Օբյեկտիվ պատճառներով առաջ եկած ու մարտահրավերներով լի այս պատասխանատու շրջափուլը հաղթահարելու համար մեզնից յուրաքանչյուրն իր պարտականությունը պետք է կատարի լիարժեք՝ իրեն վերապահված կարգավիճակին համապատասխան:

Բնականոն կյանքի վերադարձը հնարավոր է տանը մնալու պահանջը և կանխարգելիչ կանոնները պահպանելու դեպքում։

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում քաղաքացիներին չանտեսել նոր կորոնավիրուսի տարածման վտանգը և մնալ տանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում