ԳԳոհար Սիմոնյան

Առանձնացվել են տարբեր վայրեր՝ քաղաքացիների արդյունավետ մեկուսացման համար. վարչապետի խոսնակ

Առանձնացվել են տարբեր վայրեր՝ քաղաքացիների արդյունավետ մեկուսացման համար. վարչապետի խոսնակ

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը Ֆեյսբուքում անդրադարձել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հետ կապված տարածվող լուրերին:

«Հարգելի գործընկերներ,

Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։

Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Ցանկանում ենք շեշտել, որ համալիրը այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում