ԳԳոհար Սիմոնյան

Մի քաղաքացի էլ է «Նորքի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել բուժական բաժանմունք. ԱՆ խոսնակ

Մի քաղաքացի էլ է «Նորքի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել բուժական բաժանմունք. ԱՆ խոսնակ

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքում տեղեկացրել է, որ ևս մի քաղաքացի այսօր «Նորքի» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ևս մի քաղաքացի այսօր «Նորքի» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք:

Ցանկանում ենք նշել, որ բժիշկները պացիենտների վիճակը կայունացնելու համար արել են ամեն ինչ, այդ թվում` սրտանոթային քրոնիկական հիվանդություններով, նախկինում մասնահատված թոքով և ուղեկցող այլ առողջական խնդիրներով քաղաքացիներին դուրս են բերել ծանր վիճակից:

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին»,- գրել է խոսնակը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում