ՆՆարե Ոսկանյան

Զելենսկին և Մերկելը հեռախոսազրույց են ունեցել. РИА Новости

Զելենսկին և Մերկելը հեռախոսազրույց են ունեցել. РИА Новости

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, երկու երկրների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրներն ու Նորմանդյան ձևաչափով բանակցությունները շարունակելու հեռանկարները:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ներկայացրել է Դոնբասում տիրող իրավիճակը: Քննարկվել են նաև եռակողմ շփման խմբի շրջանակում վերջին խորհրդատվությունների արդյունքները: Ուկրաինայի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ երկրների ղեկավարները զրուցել են աշխարհում կորոնավիրուսի տարածման, ինչպես նաև երկու երկրներում, համաճարակի դեմ պայքարի միջոցների մասին: Զելենսկին և Մերկելը պայմանավորվել են մշակել համաճարակի հետ կապված տեղեկատվության փոխանակման հնարավորություն:

Կողմերը պայմանավորվել են նաև 150 միլիոն՝ գերմանական պարտքից հատկացնել Ուկրաինայում կորոնավիրուսի դեմ պայքարին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում