ՄՄարի Կոստանյան

Վրաստանում աճել է վարակակիրների թիվը. РИА Новости

Վրաստանում աճել է վարակակիրների թիվը. РИА Новости

Վրաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերը հասել են 108-ի: Երկրում վարակի տարածման վերաբերյալ վիճակագրական տվյալները հրապարակվել են հիվանդության մշտադիտարկմամբ զբաղվող հատուկ կայքում՝ գրում է РИА Новости-ն:

Կորոնավիրուսի տարածման պատճառով Վրաստանի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել մինչև ապրիլի 21-ը, իսկ երկուշաբթի հայտարարվել էր համընդհանուր կարանտինի և 21.00-6.00-ը պարետային ժամի մասին: Արգելվել է հանրային տրանսպորտի աշխատանքը, այդ թվում՝ մետրոյի: Թեթև մարդատար ավտոմեքենաներում ուղևորների թիվը սահմանափակվել է մինչև երեք հոգի, 70 տարեկանից բարձր տարիքի անձանց չի թույլատրվում տնից դուրս գալ, եթե նրանք չեն գնում մթերքի խանութ կամ դեղատուն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում