ԳԳոհար Սիմոնյան

Համընդհանուր կարանտինի պայմաններում Վրաստանում չի գործի տրանսպորտը՝ ներառյալ մետրոն

Համընդհանուր կարանտինի պայմաններում Վրաստանում չի գործի տրանսպորտը՝ ներառյալ մետրոն

Թբիլիսիի հանրային տրանսպորտը՝ ներառյալ մետրոն, երկրում հայտարարված համընդհանուր կարանտինի պայմաններում ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը: Այս մասին, 1tv.ge-ի փոխանցմամբ, հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո:

«Արգելվում է ցանկացած տիպի հասարակական տրանսպորտով՝ ներառյալ Թբիլիսիի «Մետրոպոլիտենով» տեղաշարժը: Արգելքը կգործի ինչպես Թբիլիսիի մունիցիպալիտետում, այնպես էլ՝ երկրի մնացած տարածքում: Թույլատրելի է երթևեկել միայն թեթև մարդատար ավտոմեքենայով, այդ թվում՝ տաքսիով, այն դեպքում, եթե լիովին հաշվի առնված լինեն առողջապահության նախարարության հանձնարարականները: Ավտոմեքենայում՝ ներառյալ վարորդը, պետք է լինի ընդամենը երեք մարդ, նրանցից երկուսը պետք է նստած լինեն հետևի նստատեղին, որոշակի հեռավորություն պահպանելով:

70-ից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում է տնից դուրս գալ, արգելվում է 3-ից ավելի մարդկանց նույն տարածքում հավաքվել՝  ցանկացած հանրային վայրում, բացի դեղատներից և մթերային խանութներից»,- նշել է Գախարիան:

Բացի այդ, այսօրվանից Վրաստանում գործում է պարետային ժամ: Երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն տեղաշարժի լիովին սահմանափակում կգործի:

Հիշեցնենք, որ Վրաստանում արտակարգ դրություն էր հայտարարվել մարտի 21-ից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում