ՎՎարդան Հովսեփյան

ՀՀ ՊՆ-ն քաղաքացիների դիմում-առաջարկությունները կշարունակի ընդունել միայն էլեկտրոնային եղանակով

ՀՀ ՊՆ-ն քաղաքացիների դիմում-առաջարկությունները կշարունակի ընդունել միայն էլեկտրոնային եղանակով

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ Հայաստանի Հանրապետությունում, համաճարակային իրավիճակով պայմանավորված, ՊՆ-ում մարտի 17-ից դադարեցվել է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը մինչև իրավիճակի կարգավորումը:

Հայտարարության մեջ ասված է.

«Խնդրում ենք Ձեր դիմումները, գրությունները և առաջարկությունները ուղարկել էլեկտրոնային տարբերակով էլփոստի հետևյալ հասցեներին.

[email protected]

[email protected]

Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-18:00-ն, զանգահարել ՀՀ ՊՆ թեժ գիծ` 1-28 կամ (+37412) 21-00-00 հեռախոսահամարներով:

Քաղաքացիների դիմումների և առաջարկությունների հետ կապված` զանգահարել (+37410) 29-43-95 հեռախոսահամարով:

Հասարակական կամ այլ կազմակերպություններին՝ զանգահարել (+37410)  29-44-39 հեռախոսահամարով»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում