ՎՎարդան Հովսեփյան

Վրաստանում հայտարարվում է համընդհանուր կարանտին. Վրաստանում ՀՀ դեսպանություն

Վրաստանում հայտարարվում է համընդհանուր կարանտին. Վրաստանում ՀՀ դեսպանություն

Վրաստանում հայտարարվում է համընդհանուր կարանտին: Այս մասին կառավարությունում հրավիրած արտակարգ մամլո ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ նշելով, որ կարանտինի մասին որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 31-ի առավոտյան՝ ժամը 08:00-ին: Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ երկրի ամբողջ մասշտաբով կստեղծվեն շտաբներ, որոնք կվերահսկեն կարանտինային ռեժիմը:

Ըստ համընդհանուր կարանտինի՝

երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է տնից դուրս գալ.

70-ից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում է տնից դուրս գալ.

արգելվում է 3-ից ավելի մարդկանց նույն տարածքում հավաքվել՝  ցանկացած հանրային վայրում, բացի դեղատներից և մթերային խանութներից:

Թույլատրելի ժամերին տնից դուրս գալու դեպքում պետք է ունենալ անձնագիր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում