ՌՌոզա Խաչատրյան

ՀՀ զինված ուժերում ծառայությունը շարունակվում է բնականոն հունով. ՊՆ մամուլի խոսնակ

ՀՀ զինված ուժերում ծառայությունը շարունակվում է բնականոն հունով. ՊՆ մամուլի խոսնակ

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի էջում ներկայացրել է վերջին քսանչորս ժամում կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման արդյունքները: Ըստ հետազոտության՝ մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Զինծառայողը նախապես մեկուսացված էր։

Հաստատված ընդհանուր վեց դեպքերը փոխկապակցված են մարտական խնդիրներում չներգրավված զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ:

Զինծառայողը հոսպիտալացված է, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Նոր մեկուսացումներ չեն եղել։

Միաժամանակ, ինչպես Կառավարության արտահերթ նիստում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտասահմանյան գործուղումներից հայրենիք վերադարձած տասնյակ ինքնամեկուսացած, ինչպես նաև առաջնակի դեպքի պատճառով մեկուսացված զինծառայողներ համաճարակաբանական համապատասխան թեստավորում անցնելուց հետո վերադարձել են ծառայության և շարունակում են կատարել իրենց պարտականությունները։

ՀՀ զինված ուժերում ծառայությունը շարունակվում է բնականոն հունով, մտահոգվելու որևէ խնդիր չկա,- գրառման մեջ նշել է մամուլի խոսնակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում