ՌՌոզա Խաչատրյան

Մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ դուրս են եկել և վերադառնում են ծառայության. Տոնոյան

Մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ դուրս են եկել և վերադառնում են ծառայության. Տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Կառավարության արտահերթ նիստի ընթացքում զեկուցեց, որ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ դուրս են եկել և վերադառնում են ծառայության։

Հիշեցնենք, որ հինգ զինծառայող է վարակվել կորոնավիրուսով, նրանց առողջական վիճակը գնահատվում է լավ, ոչ մեկը չունի թոքաբորբ, նրանցից չորսն անգամ որևէ ախտանիշ չունեն, միայն մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն։
 
Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ Կառավարության այսօրվա արտահերթ նիստում զեկուցել էր, որ նախորդ օրը, ընդհանուր առմամբ, 250 մարդ է մեկուսացումից դուրս եկել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում