Կառավարության ղեկավարը աշխատանքային այցով Գեղարքունիքում եւ Լոռիում էր

Կառավարության ղեկավարը աշխատանքային այցով Գեղարքունիքում եւ Լոռիում էր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում էր: Լոռու Մարգահովիտ համայնքում նա ծանոթացել է ճանապարհների վիճակին,  Վանաձորում հետեւել թիվ 18 հիմնական դպրոցի վերակառուցման աշխատանքներին:  

Այնուհետեւ կառավարության ղեկավարը Վանաձորից մեկնել է Լոռի Բերդ գյուղ, որտեղ տեղակայված է Ագարակ-Մ6  միջպետական մայրուղու վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերություններից մեկի շինարարական բազան:

Անանցանելի դարձած ճանապարհի վերակառուցումը մեծ նշանակություն ունի մարզի տնտեսական զարգացման գործում: Ծրագրով աշխատանքների ավարտը նախատեսվում է 2016-ին: Սակայն շինարարները պատրաստակամություն են հայտնել ամեն ինչ ավարտին հասցնել մինչեւ այս տարվա վերջ:

Մինչ Լոռու մարզ այցելելը Հովիկ Աբրահամյանը եղել է նաեւ Գեղարքունիքում: Այնտեղ նա ծանոթացել է Սեւան-Վարսեր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին: Մի քանի համայնք միմյանց կապող 3.5 կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքների համար ներդրվում է 475 միլիոն դրամ:   

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում