ՎՎարդան Հովսեփյան

Շիրակի մարզպետը զրուցել է մի շարք տնտեսվարողների հետ, եղել Գյումրու կենտրոնական շուկայում

Շիրակի մարզպետը զրուցել է մի շարք տնտեսվարողների հետ, եղել Գյումրու կենտրոնական շուկայում

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ենգոյանի հետ շրջայց է կատարել Գյումրու կենտրոնական մասում, զրուցել ինչպես ծառայություն իրականացնող ոստիկանների, այնպես էլ քաղաքացիների հետ՝ հորդորելով կատարել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշումը։

Շիրակի մարզպետը զրուցել է նաև մի շարք տնտեսվարողների հետ, եղել Գյումրու կենտրոնական շուկայում՝ առանձնակի կարևորելով, որ առևտուրը կազմակերպվի հիգիենայի կանոնների պահպանմամբ։

Պատասխանատուները քաղաքացիների հետ զրույցում հերթական անգամ կոչ են արել հնարավորինս սահմանափակել դուրս գալը և տնից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում