ՆՆարեկ Սահակյան

Ռուսաստանից կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը դադարեցված է. ԱԳՆ հորդորը

Ռուսաստանից կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը դադարեցված է. ԱԳՆ հորդորը

Ի լրումն ՌԴ կառավարության որոշման վերաբերյալ նախորդ գրառման՝ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտնում է Հայաստանի և Ռուսաստանի միջև օդափոխադրումների հետ կատարված փոփոխությունների մասին և հորդորում ՀՀ վերադարձի համար տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին՝ անմիջապես կապ հաստատել ավիաընկերության հետ:

Հիշեցնենք, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված, ՌԴ կառավարության որոշմամբ, «Ռուսավիացիան» 2020 թ. մարտի 27-ի ժամը 00:00-ից սկսած դադարեցնում է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը:

Բացառություն է կազմելու օտար երկրներից ՌԴ քաղաքացիների փոխադրումը Ռուսաստան՝ համաձայն ՌԴ ԱԳՆ կողմից կազմված քաղաքացիների ցուցակի, և օտարերկրյա քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ վերադարձն ապահովող չվերթները՝ ըստ նախապես գնված տոմսերի։

Հորդորում ենք ՀՀ վերադարձի համար տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին՝ անմիջապես կապ հաստատել ավիաընկերության հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում