ՆՆարե Ոսկանյան

Որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվում են. ԵԱՏՀ որոշում

Որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվում են. ԵԱՏՀ որոշում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի մարտի 16-ի նիստում, որին տեսակապով մասնակցում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որոշում էր կայացվել կորոնավիրուսային վարակի տարածումը նախազգուշացնող և կանխարգելող միջոցառումների շրջանակներում երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելու վերաբերյալ:

ԵԱՏՀ խորհրդի մարտի 16-ի N 21 որոշումը վերաբերում է անհատական պաշտպանության միջոցներին, ախտահանման միջոցներին, առանձին բժշկական սարքավորումներին և նյութերին:

Որոշումն արդեն ուժի մեջ է մտել և տարածվում է որոշման հավելվածում նշված ցանկի ապրանքների վրա, որոնք ԵԱՏՄ մաքսային տարածք են ներմուծվել 2020 թվականի մարտի 16-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում