ՆՆարեկ Սահակյան

Ուկրաինայի և Հայաստանի 150-ից ավելի քաղաքացիներ են տեղափոխել Կիև-Երևան-Կիև հատուկ չվերթով

Ուկրաինայի և Հայաստանի 150-ից ավելի քաղաքացիներ են տեղափոխել Կիև-Երևան-Կիև հատուկ չվերթով

Մարտի 25-ին ուկրաինական ավիաընկերության հատուկ չվերթով քաղաքացիները տեղափոխման հնարավորություն ստացան՝ հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Մասնավորապես, Կիևից Երևան փոխադրվել է 62 ուղևոր, իսկ Երևանից Կիև՝ 92-ը:

Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, հատուկ չվերթն իրականացվել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբայի և ուկրաինացի դիվանագետների ջանքերի շնորհիվ:

Ըստ Հայաստանում Ուկրաինայի դեսպանության՝ շարունակվում են Ուկրաինայի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները:

Հիշեցնենք, Ուկրաինան մարտի 16-ից փակել է երկրի սահմանները։ Արտասահմանում մնացած քաղաքացիների փոխադրումները կատարվում են հատուկ չվերթերի միջոցով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում