ՆՆարե Ոսկանյան

Հայաստանն այս տարի տնտեսական ազատության ցուցիչով փոխել է կարգավիճակը․ վարչապետ

Հայաստանն այս տարի տնտեսական ազատության ցուցիչով  փոխել է կարգավիճակը․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ֆեյսբուքի ուղիղ եթերով քաղաքացիներին տեղեկացրել է, որ Հայաստանը միջազգային վարկանիշերում նոր հաջողություններ է արձանագրել։ Օրինակ՝ «Ժողովրդավարության տարատեսակներ» (V-Dem) ինստիտուտի հրապարակած զեկույցում նշվել է, որ չնայած աշխարհում ավտորիտարիզմի աճին՝ Հայաստանը ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ է արձանագրել 2019-ին։ Զեկույցում նշվել է նաև, որ Հայաստանի ժողովրդավարական ակտիվիստներն այժմ  կարող են քաղել իրենց իրականացրած խաղաղ ցույցերի պտուղները և տոնել այն փաստը, որ  2018 թվականից երկիրը կառավարում է ժողովրդավարական գործընթացով ընտրված կառավարությունը։

Զեկույցում եղել են նաև ցուցիչներ, օրինակ՝ Հայաստանը ընտրական ժողովրդավարության կետով 117-ից տեղափոխվել է 35-րդ հորիզոնական՝ արձանագրելով աճ 82 կետով, ազատական բաղադրիչով՝ 125-ից տեղափոխվել է 61-րդ հորիզոնական։ Իրավահավասարության բաղադրիչով Հայաստանը 63-րդից տեղափոխվել է 40-րդ։ Մասնակցայնությամբ Հայաստանը 105-րդ կետից 52-րդում է, իսկ  խորհրդակցական կոմպոնենտով 113-րդ կետից տեղափոխվել է 31-րդ հորիզոնական: Գրաֆիկներով էլ կանանց քաղաքական մասնակցությունը, օրինակ՝ հատել է մաքսիմում գիծը, քաղաքացիական ազատություններով՝ ևս։ Հովանավորչությունը մոտեցել է մինիմում գծին։

Հրապարակվել է նաև տնտեսական ազատության ցուցիչը, որը, վարչապետի խոսքով, կարևոր է նրանով, որ  Հայաստանն այս տարի այդ ցուցիչով փոխել է իր կարգավիճակը։ Եթե նախկինում մեր տնտեսությունը համարվում էր չափավոր ազատ, ապա 2020 թվականին՝ հիմնականում ազատ։ Վարչապետը ներկայացրել է, որ հետազոտության հեղինակները Հայաստանի առաջընթացը մեծապես կապում են հարկաբյուջետային առողջացման կտրուկ աճի հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում