Կառավարության արտոնությունները նպաստել են ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ավելացմանը

Կառավարության արտոնությունները նպաստել են ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ավելացմանը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դարձել է Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերից մեկը: Այն նպաստում է երկրում տեխնոլոգիական նորարարության եւ արտադրողականության բարձրացմանը:

Տեղակատվական տեխնոլոգիաները եւ հեռահաղորդակցությունը ամենաարագ զարգացող ոլորտներից է, որը կառավարության կողմից հայտարարվել է որպես գերակա ուղղություն: Էկոնոմիկայի նախարարության հավաստագրման հանձնաժողովը ՏՏ ոլորտի ձեռնարկություններից գործունեություն սկսելու մասին անընդհատ նոր դիմումներ է ստանում:

Դրանք հատկապես շատացել են կառավարության սահմանած արտոնություններից հետո: Ոլորտի նորաստեղծ ձեռնարկություններն ազատվում են շահութահարկից եւ, անկախ եկամտի չափից, վճարում են ընդամենը 10 տոկոս եկամտահարկ:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում