ՎՎարդան Հովսեփյան

Սոցիալական աջակցության կարիք ունեցողներին կցուցաբերվի հասցեական մոտեցում․ վարչապետ

Սոցիալական աջակցության կարիք ունեցողներին կցուցաբերվի հասցեական մոտեցում․ վարչապետ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը հասցեական մոտեցում կցուցաբերի արտակարգ դրության օրերին սոցիալական աջակցության կարիք ունեցողներին: 

«Այնտեղ, որտեղ մենք պետք է աջակցություն ցուցաբերենք, աջակցություն ենք ցուցաբերելու հանրային միջոցներով: Պետք է նաև այս ճգնաժամից հետո հանրությանը հաշվետվություն տանք, թե ինչպես այդ միջոցներն օգտագործեցինք: Նույնը վերաբերում է նաև կոմունալ վճարներին, այստեղ ևս պետք է թիրախային մոտեցում ցույց տանք»:

Փաշինյանի խոսքով՝ արտակարգ դրության ռեժիմի պարետը «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ արտակարգ դրության ռեժիմի ընթացքում գազի վարձը չվճարելու հիմքով պայմանավորված անջատումներ չեն լինի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում